ԱՄՆ Կոնգրեսում հետաձգել են Արտաքին հետախուզության մասին օրենքի վերաբերյալ քվեարկությունը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաձգել են մայիսի 27-ին նախատեսված քվեարկությունը, որը վերաբերում էր արտասահմանյան հետախուզությանը հետևեելու մասին օրենքի (FISA) դրույթների երկարացմանը, որոնք լրացել են ավելի քան երկու ամիս առաջ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված է ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի մեծամասնության՝ դեմոկրատների առաջնորդ Ստենի Հոյերի տարածած հայտարարության մեջ:
«Օրենսդիրներին զգուշացվում է, որ այսօր (չորեքշաբթի երեկոյան) քվեարկություն այլևս չի լինելու»,-ասել է Հոյերը:
Ըստ նրա, Ներկայացուցիչների պալատը աշխատանքները կսկսի հինգշաբթի՝ ԱՄՆ-ի ժամանակով 09:00-ին: Քվեարկության հետաձգման մասին տեղեկությունը «The Hill» թերթին հաստատել է դեմոկրատների օգնականներից մեկը:
Մինչ այդ՝ չորեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր վետո դնել օրինագծի վրա:
Ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատը նախկինում քվեարկել էր համապատասխան նախաձեռնության օգտին, որը ոչ միայն երկարացնում էր օրենքի մի շարք դրույթների գործողության ժամկետն, այլև ընդլայնում դրանք: Սակայն մայիսի կեսերին քվեարկության ժամանակ Սենատը մի շարք փոփոխություններ մտցրեց: Այդ պատճառով կոնգրեսականները ստիպված են քվեարկության դնել փոփոխված նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ