Հասարակություն 18:08 29/05/2020 Հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նախազգուշացնում են՝ պետություններին չի հաջողվում արգելել կրծքի կաթի փոխարինիչների գովազդը

ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IBFAN միջազգային ցանցի նոր զեկույցի համաձայն, չնայած կրծքի կաթի փոխարինիչների վնասակար գովազդների դադարեցմանն ուղղված ջանքերին, պետությունները դեռևս հաջողության չեն հասնում ծնողներին ապատեղեկատվությունից պաշտպանելու գործում։

Յունիսեֆի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ որոնավիրուսային համավարակը փաստում է ավելի խիստ օրենսդրության անհրաժեշտությունը` ընտանիքներին կանթնախառնուրդների անվտանգության մասին կեղծ պնդումներից և ագրեսիվ գովազդներից պաշտպանելու համար։ Կրծքի կաթը կյանքեր է փրկում, քանի որ դրա միջոցով փոքրիկներին հակամարմիններ են փոխանցվում առողջ կյանքի մեկնարկի և մանկական մի շարք հիվանդություններից պաշտպանելու համար։

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում են կանանց շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի ընթացքում, նույնիսկ եթե նրանց մոտ կասկածվում կամ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։ Թեև գիտնականները դեռ շարունակում են հետազոտել կորոնավիրուսով վարակված մայրերի կրծքի կաթը, մինչ այժմ արված ուսումնասիրությունները փաստում են, որ քիչ հավանական է, որ կորոնավիրուսը կաթի միջոցով փոխանցվի երեխային։ Կրծքով կերակրման բազմաթիվ օգուտները էականորեն գերազանցում են վիրուսով պայմանավորված պոտենցիալ վտանգները։ Երեխային կաթնախառնուրդով կերակրելն ավելի անվտանգ չէ։

Զեկույցում տեղ գտած 194 երկրներից 136-ում գործող օրենսդրական ակտերը համապատասխանում են «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին»  և ԱՀԿ բանաձևերին: Օրենսգրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է՝ վերջին երկու տարում 44 երկրների կողմից գովազդի հետ կապված կարգավորումների խստացմամբ պայմանավորված։

Այնուամենայնիվ, երկրների մեծ մասում գործող օրենսդրական սահմանափակումներն ամբողջովին չեն տարածվում բուժհաստատություններում իրականացվող գովազդի վրա։ Միայն 79 երկրում է արգելված կրծքի կաթի փոխարինիչների գովազդը բուժհաստատություններում, և միայն 51-ում է արգելվում անվճար կամ էժան, զեղչված գնով կաթնախառնուրդների տրամադրումը առողջապահական համակարգում։

Միայն 19 երկրում է արգելված գիտական և առողջապահական ասոցիացիաների միջոցառումների հովանավորչությունը կրծքի կաթի փոխարինիչների (այդ թվում` նորածինների, 1-3 տարեկան երեխաների կաթնախառնուրդների և կաթնային հեղուկների, 0-ից 36 ամսական երեխաների համար նախատեսված սննդի) արտադրողների կողմից։

«Կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ գովազդը, հատկապես բուժաշխատողների կողմից, մեծ խոչընդոտ է աշխարհում նորածինների և երեխաների առողջության բարելավմանն ուղղված մեր աշխատանքին։ Առողջապահական համակարգերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ բարձրացնելու ծնողների վստահությունը կրծքով սնուցման նկատմամբ՝ զերծ մնալով կոմերցիոն ազդեցությունից, որպեսզի երեխաները բաց չթողնեն կրծքով կերակրման բացառիկ օգուտները», - նշել է ԱՀԿ-ի սնուցման և սննդի անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանչեսկո Բրանկան (Francesco Branca): 

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս երեխային բացառապես կրծքով կերակրել առաջին 6 ամիսների ընթացքում, որից հետո՝ մինչև 2 տարեկանը և դեռ ավելին, փոքրիկները պետք է շարունակեն սնվել կրծքի կաթով՝ սննդակարգում ներառելով այլ սննդարար և անվտանգ կերակուրներ ևս:

Առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության պայմաններում կրծքով կերակրումը սպառնալիքի տակ է։

Կրծքով չկերակրվող փոքրիկների համեմատ կրծքով կերակրվող փոքրիկների մահը 14 անգամ (ավելի) քիչ հավանական է: Այնուամենայնիվ, այսօր մինչև 6 ամսական երեխաների միայն 41 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում։ Սա մի ցուցանիշ է, որ մինչև 2025թ. ԱՀԿ անդամ-երկրները պլանավորում են հասցնել առնվազն 50 տոկոսի։
Կաթնախառնուրդների անբարեխիղճ գովազդը շարունակում է խոչընդոտել կրծքով կերակման ցուցանիշի բարելավմանն ուղղված ջանքերը, իսկ կորոնավիրուսային ճգնաժամը մեծացնում է այդ վտանգը։

«Քանի որ կորոնավիրուսային համավարակը շարունակում է տարածվել, բուժաշխատողների կարողությունները ուղղվում են դրա դեմ պայքարին, իսկ առողջապահական համակարգերը՝ գերծանրաբեռնվում։ Այսպիսի դեպքերում կրծքով կերակրումը կարող է պաշտպանել միլիոնավոր փոքրիկների առողջությունը, բայց նոր մայրացած կանայք դա չեն կարող անել առանց բուժաշխատողների աջակցության։ Ավելին քան երբևէ, մենք պետք է ջանքեր գործադրենք՝ ապահովելու, որ աշխարհում ամենուրեք յուրաքանչյուր մայր և ընտանիք մասնագետի կողմից ստանա անհրաժեշտ խորհուրդներ ու աջակցություն իր փոքրիկին ծննդյան պահից կրծքով կերակրելու համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սնուցման բաժնի ղեկավար դոկտոր Վիկտոր Ագուայոն։

Միջազգային օրենսգրքով արգելված է կրծքի կաթի փոխարինիչների ցանկացած տիպի գովազդը, այդ թվում բուժաշխատողներին՝ անվճար նմուշների տրամադրման տեսքով։ Պիտակների վրա չպետք է լինեն դրանց սննդային արժեքի և առողջական օգուտների մասին պնդումներ կամ փոխարինիչը իդեալականացնող պատկերներ։ Փոխարենը՝ կրծքի կաթի փոխարինիչների պիտակների վրա հստակ պետք է նշվի կրծքի կաթի առավելությունների, ինչպես նաև՝ կրծքի կաթով չկերակրելու դեպքում առողջությանը սպառնացող հնարավոր ռիսկերի և վտանգների մասին։

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ են անում համավարակի համատեքստում անհապաղ ամրապնդել օրենսդրությունը միջազգային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։ Կառավարություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, արտակարգ իրավիճակով պայմանավորված, չպետք է աջակցության խնդրանքով դիմեն կրծքի կաթի փոխարինիչներ ստանալու նպատակով կամ ընդունեն նման օգնություն։

Կրծքով կերակրումը կորոնավիրուսի համատեքստում

Կորոնավիրուսային ակտիվ մասնիկներ մինչև այսօր չեն հայտնաբերվել կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող որևէ կնոջ կրծքի կաթի մեջ։ Հավանական չէ, որ կորոնավիրուսը փոխանցվի երեխային հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող մոր կրծքի կաթի միջոցով:

Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը, եթե ցանկանում են։ Նրանք պետք է՝
-        Ձեռքերը հաճախակի լվանան օճառով և ջրով կամ ախտահանեն ձեռքերը ակլոհոլային հիմքով ախտահանիչով հատկապես երեխային դիպչելուց առաջ։
-        Բժշկական դիմակ կրեն փոքրիկի հետ շփվելիս, այդ թվում՝ կերակրելիս։
-        Բերանը անձեռոցիկով ծածկեն փռշտալիս կամ հազալիս։ Այնուհետև անմիջապես նետեն այն աղբամանը և նորից լվանան ձեռքերը։
-        Պարբերաբար ախտահանեն շփման բոլոր մակերեսները դրանց դիպչելուց հետո։

Նույնիսկ եթե ձեռքի տակ բժշկական դիմակ չկա, նրանք պետք է հետևեն կանխարգելիչ մյուս քայլերին և շարունակեն կրծքով կերակրումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}