ԱՄՆ-ը ցանկանում է Սաուդյան Արաբիա մատակարարել 500 միլիոն դոլարի ավիառումբ
ԱՄՆ կառավարությունը պլանավորում է Սաուդյան Արաբիային վաճառել մոտ 500 միլիոն դոլար արժողությամբ Paveway բարձր ճշգրտության կառավարվող ավիառումբերի (UAB) խմբաքանակ: Լուրը հայտնում է ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը՝ վկայակոչելով Կոնգրեսի իր աղբյուրները:
Ըստ աղբյուրների, Վաշինգտոնը ԱՄՆ օրենսդիրներին ծանուցեց է Էլ-Ռիյադին Raytheon ընկերության արտադրած 7,5 հազար Paveway-ների մատակարարման պլանի մասին: Ըստ ՏԱՍՍ-ի, Սաուդյան Արաբիան նախկինում ձեռք է բերել նման 60 հազար ռումբ: ԱՄՆ-ը նաև առաջարկում է այդ երկրում ընդլայնել Paveway-ի նախորդ սերունդների կոմպլեկտացիաների արտադրությունը:
Միևնույն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է պարտավորություն վերցնել և երաշխավորել արդեն թագավորության տարածքում Raytheon-ի կողմից ևս 106 միլիոն դոլարի զենքի արտադրության կազմակերպումը:
Հրապարակման համաձայն, նոր գործարքի դեմ առարկել են դեմոկրատներից՝ կոնգրեսական Էլիոտ Էնգելը (Նյու Յորքի նահանգից) և սենատոր Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսիից): Նրանք գլխավորում են համապատասխանաբար Ներկայացուցիչների պալատի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ