Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը հիվանդանոցից դուրս է գրվում
Երեխաների պաշտպանության օրը՝ 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորդ Դերձյանը։
«Շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ողջ անձնակազմին, բժշկական թիմին, բոլոր այն օգտատերերին ու մարդկանց, ովքեր ուժ տվեցին ու օգնեցին այս ամիսների ընթացքում Նազելիին՝ երկրորդ կյանք վերադառնալու գործում:
Թող սա դառնա լավագույն օրինակը երեխայի իրավունքների պաշտպանության հարցում: Ինքը՝ Նազենին այսօր տրամադրություն չունի, ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք: Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիդ...»,- գրել է Գ.Դերձյանը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլեր կատարել
- Գյումրեցի 13-ամյա աղջիկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
- 13-ամյա աղջնակի պահարանն է, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի. Դերձյան
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել
- Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան