ԶՈւ գլխավոր շտաբի պետ. Մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է
«ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ մեր բանակի համար»,- ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որի հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշել է, որ հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանք է կատարվել, և հասել են այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների. «Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ»։
«Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված և մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային»,- ասել է Ա. Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի մեկից Հայաստանում կարող է սկսվել հրաձգային զենքի արտադրություն. փոխնախարար
- Դա մեր թերությունն է. ՊՆ փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան