Իրաքի տարածքային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել
Պարսից ծոցի Իրաքին պատկանող սահմանային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել։ Տեղական մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ նավը խորտակվել է մայիսի լույս 5-ի գիշերը Իրաքի հարավում Հոր Աբդուլլահ ջրանցքի մուտքի մոտ։
Իրաքի Բասրա շրջանի փոխնահանգապետը հայտնել է, որ նավի անձնակազմի անդամներից 4-ը փրկվել են, մնացած 5-ին հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։
«Behbehan» անվանումով իրանական նավի խորտակման պատճառները, regionmonitor-ի փոխանցմամբ, դեռևս հայտնի չեն։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան