Մերկելը հայտարարել է Գերմանիայի պատմության մեջ վատթարագույն տնտեսական իրավիճակի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի տնտեսությունն այժմ ապրում է երկրի պատմության մեջ ամենաբարդ իրավիճակը: Այս մասին գրում է Gazeta-ն։
Մերկելը նշել է, որ համաճարակի պատճառով մոտ 7 միլիոն գերմանացիներ աշխատում են ոչ ամբողջական աշխատանքային օր։ Կանցլերը ասել է, որ ամեն ինչ արվելու է՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:
Ավելի վաղ Գերմանիայում համաձայնեցվել էր ազգային տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումների փաթեթը, որի ծավալը կազմել է 130 միլիարդ եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին