Արքայազն Ուիլյամը գաղտնի աշխատել է բրիտանական վստահության ծառայությունում
Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը, խոսելով կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող մարդկանց հետ, պատմել է, որ ինքը գաղտնի աշխատել է բրիտանական «Shout 85258» վստահության ծառայության, գրում է «Գազետա.ռու»-ն։
Արքայազնը հատուկ դասընթացներ է անցել այլ կամավորների հետ։ Նա պատմել է, որ իր կինը`Քեյթ Միդլթոնն օգնել է Առողջապահության ազգային ծառայության կամավորների ծրագրին։ Դքսուհին կոչեր է հղել և աջակցել մարդկանց, ովքեր համաճարակի ժամանակ տանն էին՝ ինքնամեկուսացման մեջ և օգնության կարիք ունեին:
Թագավորական ընտանիքը քաղաքացիների հետ խոսել է նաև էթնիկ փոքրամասնություններին աջակցող կազմակերպությունների կարևորության մասին և կատակել է տնային կրթության խնդիրների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ