Հայտնաբերվել է ականանետի արկ
Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի արկ։
Սակրավորներն ականանետի արկը տեղափոխվել են անվտանգ տարածք։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին