Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit- ի տնօրենների խորհրդի կազմից
Գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հեռացել է ընկերության տնօրենների խորհրդից՝ խնդրելով ղեկավարությանը իր փոխարինել նշանակել սևամորթի։ Այս մասին գրում է vc.ru կայքը։Օհանյանը նաև 1 միլիոն դոլար է նվիրաբերել երիտասարդների իրավական կրթության «Իմացիր քո իրավունքները» արշավի ատիվիստ Քոլին Կապերնիկին։
Ռոյթերսի հաղորդմամբ, գործարարը հեռանալու մասին որոշում է ընդունել ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի արդյունքում՝ կապված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ։
«Ես կօգտագործեմ ապագայում Reddit-ի ակցիաներից ստացված եկամուտները, որպեսզի ծառայեցնեմ սևամորթ հասարակությունը, հիմնականում ռասայական անհանդուրժողականության դեմ պայքարին»,- պարզաբանել է Օհանյանը։
Օհանյանի հեռանալուց քիչ առաջ Reddit-ը սկսել էր փակ պահել որոշ հանրահայտ ենթաֆորումներ և արգելափակել ՝ ատելության քարոզի վերաբերյալ ընկերության քաղաքականությունը քննադատող հրապարակումները։ Մոդերատորները մեղադրում էին Օհանյանին և գլխավոր տնօրեն Սթիվ Հաֆմանին կայքում և առանձին խմբերում ռասիզմի դրսևորումները զսպելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մայքլ Ջորդանը 100 միլիոն դոլար կտրամադրի սևամորթներին աջակցելու համար
- HBO Max-ն և Warner Bros-ն աջակցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց