Քաղաքական 14:30 17/06/2020 Հայաստան

Արման Սաղաթելյան. Երկրում իրավիճակ է, երբ փորձագիտական պոտենցիալի զգալի մասը պետական կառավարման համակարգից դուրս է

«Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեմ տարվող աշխատանքն ամբողջությամբ տապալված է։ Այդ ամենում, անշուշտ, մեծ տեղ ու նշանակություն ուներ տեղեկատվական աշխատանքի առանձնահատկությունները»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

Նա նշեց, որ վերջերս  ձևավորվել է թյուր պատկերացում, թե տեղեկատվական աշխատանքն անընդհատ կոնտեկտ  գեներացնելն և հեռարձակելն է։

«Անշուշտ, կոնտենտի արտադրությունը, հեռարձակոմը տեղեկատվական աշխատանքի մաս է,  բայց տեղեկատվական աշխատանքը պետական կառույցների մասշտաբով և պետության կառավարման տեսանկյունից  լսելու ունակությունը և մշտադիտարկման արդյունքում գոյացող տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունն է»,- ասաց Ա. Սաղաթելյանը։

Նրա խոսքով,  երկրում իրավիճակ է, երբ զգալի, եթե ոչ մեծամասամբ փորձագիտական պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է. «Բազմաթիվ մասնագետներ, որոնք ունեն գիտելիք, փորձ, նույնպես դուրս են պետական կառավարման համակարգից։ Հաճախ ենք լսում, որ այսօր գործ ունենք անփորձ, գիտելիք, պատկերացում չունեցող կառավարիչների հետ։ Եթե այդպես է, մարդիկ, որոնք ունեն  այդ պատկերացումն ու գիտելիքները, պարբերաբար հանդես են գալիս հանրայնորեն, ներկայացում իրենց կարծիքներն ու դիրքորոշումները։

Այդ կառույցների աշխատանքը պետք է առաջին հերթին կենտրոնացված լինի մոնիտորինգային գործընթացի վրա, որը միջազգային մամուլում, տեղական լրատվամիջոցներում  արդեն փետրվարից, կհիշատակեմ 7-8 փորձագիտական բնույթի ելույթներ, հարցազրույցներ, երբ բարձրացվում էին կենսաբանական անվտանգության վերաբերյալ կարևոր հարցեր, ահազանգեր էին հնչում, թե ինչպիսին է մեր ռազմավարությունը այս մարտահրավերի հաղթահարման ճանապարհին։  Դա արվե՞լ է։ Արդյո՞ք այդ տեղեկանքները կազմվել են։ Առնվազն երեք կառույց հիշատակեմ, որոնք պարտավոր էին այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքել ու զեկուցել որոշում կայացնողներին՝ անվտանգության խորհուրդ, առողջապահության նախարարություն, կառավարության տեղեկատվական ծառայություն, ավելացնեմ նաև պետանվտանգության բլոկը։ Ի՞նչ ջանքեր են գործադրել, որպեսզի գիտելիքի, փորձի  պակասը գոնե համալրեն այդ աղբյուրներից։ Արվել՞ է այդ աշխատանքը։ Չգիտեմ։ Դատելով այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում, կամ այդ աշխատանքը պատշաճ ձևով չի կատարվել, կամ կատարվել է և որոշում կայացնողներն արհամարհել են, չեն ուզել ծանոթանալ  այլընտրանքային կարծիքներին։

Իսկ կառույցները, այդ թվում պետական կառավարման համակարգի, որոնք կոչված էին այդ կարծիքները ուսումնասիրել, մշտադիտարկել, կազմակերպել տեղեկանքներ, ըստ օդում կախված լուրերի դրա փոխարեն զբաղված էին այդ կարծիքներ հայտնողներին վարկաբեկելով,  հայհոյելով, պիտակավորելով և այլ բնույթի նմանատիպ աշխատանքով»,- ասաց Արման Սաղաթելյանը։

Այնուհետև նաև անդրադարձավ մարտի 16-ին ընդունված փաստաթղթին, որտեղ, նրա խոսքով, լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումների, արգելքների, ռեպրեսիվ մեխանիզմների նկարագությունները շատ էին։

«Դրանք լուրջ անհանգստություն և դժգոհություն առաջացրեցին թիվ մեկ դաշնակիցների՝ ԶԼՄ-ների ու լրագրողների մոտ։ Փոխանակ փորձեին երկխոսության, վստահության միջոցով ձևավորել միջավայր, որը հնարավորություն կտար պատշաճ տեղեկատվական, քարոզչական աշխատանք կատարել,  խիստ սահմանափակումներ մտցրեցին, որոնք ողջամտությունից դուրս էին։ Հետո ստիպված եղան վերանայել այդ փաստաթուղթը, բայց հարաբերություննրը փչացրեցին»,- ասաց նա։

Ա. Սաղաթելյանը հիշեցրեց 2016 թ. Ապրիլյան պատերազմը, երբ Ադրբեջանն այդ ժամանակ տեղեկատվական դաշտում գնաց արգելքների, սահմանափակումների ճանապարհով, հայկական կողմը գտնվեց խոհեմ ու ողջամիտ գործեց, հակառակ ճանաարհով գնաց, ինչից և շահեց՝ առավելություն ունենալով  միջազգային տեղեկատվական դաշտում։

«Արդյո՞ք այդ ժամանակ խնդիրներ չկային, արդյո՞ք որոշումներ կայացնող մարդիկ  չէին գիտակցում, որ նույնիսկ մեր թիկունքում, մեր երկրում գործում էր 5-րդ շարասյուն, որը ոչ միայն թարգմանում էր ադրբեջանական քարոզչական թեզերն ու տարածում հայկական միջավայրում, հորինում էր առանձին վերացրած միֆեր, օրինակ, որ փամփուշտ չկար, զինվորները սովից խոտ էին ուտում, գլխավոր շտաբի  պետը բիլիարդ էր խաղում, իսկ տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր էր։ Այդ միֆերը ապրիլյան հանձնաժողովի գործունեության արդյունքում, ի պատիվ իրենց, պարզվեց, որ բոլորը մտացածին էին, նպատակն էր խանգարել, կաշկանդել իշխանությանը, խոցելի դարձնել հայկական կողմին այդ հակամարտության ժամանակ»,- ասաց նա։

Ըստ նրա, այսօր այդ ճանապարհով չգանալը բերել է բացասական հետևանքների։ Նա նշեց, որ կառավարության վերջին մեկ ամսվա գործողությունները, ըստ պարունակության, բավականին ողջամիտ են, բայց անտեղի ու ժամանակավրեպ. «Վազում ես երեք անգամ առաջ, արդյունքում հետ ես մնում, որովհետև այդպիսին է գիտությունը։ Կարող ես չլսել քննադատություն, արհամարհել ամեն բան, բայց գիտության դեմ գնալ հնարավոր չէ»։

Մեկ այլ օրինաչափության համաձայն, նրա խոսքով, չափազանց կարևոր ու հիմնական ազդեցություն է թողնում առաջին հաղորդագրությունը. առաջին ասած խոսքն է ամրագրվում հանրային գիտակցության մեջ որպես կարևոր, իսկ հետո ասված խոսքերն այդքան չեն արժևորվում  հանրային ընկալման տեսանկյունից։

«Ո՞րն էր առաջին այդ մեսիջը, որը հանրությունը լսեց՝  կորոնավիրուսն ում շունն է, առանձնապես վտանգավոր վիրուս չէ, առանձնահատուկ միջոցառումների կարիք  չկա, դիմակ կրել կարելի է, առանձապես կարևոր չէ։ Երբ վիճակը վատացավ, գոցե հասկացան, որ սխալ են գործել, սկսեցին փորձել շտկել, բայց հետագա ջանքերն այդ արդյունքը չեն տալիս, ինչպես առաջին 20 տոկոսը, երկրորդ՝ առաջին հաղորդագրությունն է կարևոր։ Առաջին մեսիջը, որը գնացել է զանգվածներին, ձևավորել է ոչ լուրջ վերաբերմոնք վտանգի նկատմամբ»,- նշեց նա։

Ա. Սաղաթելյանի կարծիքով, նաև այս երկու էլեմենտի՝ ջանքերի գործադրման ոչ համաչափ գործողությունների և առաջին հաղորդագրության մեջ սխալվելը բերեց այս վիճակը։

«Եթե տեղի է ունենում որևէ մասնավոր կառույցի, ընտանեկան բիզնեսի պարագայում, այլ խնդիր է,  իսկ երբ դա վերաբերվում է  վստահված երկրին ու երկրի բնակչությանը, չիմացությունն ու նման կերպ  վարվելն արդեն սկսում է հանցավոր տարրեր պարունակել, առավել ևս երբ խոսքը վերաբերում է  հարյուրավոր մահերի ու հազարավոր հիվանդների։  Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Արման Սաղաթելյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:26
Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում...
Աղբյուր` Panorama.am
13:15
Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից,  Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:10
Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք։ Որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն...
Աղբյուր` Panorama.am
13:08
Խարկովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարվածների
Խարկովը հերթական ռուսական հարձակման տակ է, քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է unian.net-ը: Ժամը...
Աղբյուր` Panorama.am
12:19
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ
Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում Մայիսի 21-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
12:16
Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:59
«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար
«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբեռանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Ստրատեգիական համբերության մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Դուք քաղաքական հեթանոսներ եք, ուզում եք վեղարների տակ թաքնված իշխանություն զավթել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
«Ես մոտեցել եմ ամբիոնին արձանագրելու, որ մեր ընդդիմադիրները զբաղված են պարզագույն ստախոսությամբ»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
11:22
Wildberries-ով սկսել են մեքենա վաճառել
Wildberries օնլայն հարթակում վաճառքի է հանվել ռուսական արտադրության Lada մանիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ընկերությունը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
11:02
Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է. «Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Կպեք ձեր աթոռներին, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, երբ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է ազգային աթոռով. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«ԱԺ նիստի օրակարգում բացակայում է այս օրերին հանրությանը հուզող և օրակարգային հարցերը»,- Ազգային ժողովում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է. Ուկրաինացի դերասանուհի
Ուկրաինայում բանակին նվիրատվությունների մակարդակը զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է դերասանուհի եւ կամավոր Ալլա Մարտինյուկը։ Դերասանուհու...
Աղբյուր` Panorama.am
10:36
ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։ Առաջարկը...
Աղբյուր` Panorama.am
10:29
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
Ազգային ժողովի ամբոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան  Վարդանյանը նախ հիշեցրեց արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը՝...
Աղբյուր` Panorama.am
10:19
Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
«Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»։
Աղբյուր` Panorama.am
09:49
Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի:...
Աղբյուր` Panorama.am
09:47
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը
Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Խաչիկյան. Ոստիկաններին առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը
Կիրանցում երեկ բռնի ուժով բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ու մյուսները  երեք ժամ անց ազատ են արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո այդպես էլ...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կին դատավորների մեծ մասը...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Հրապարակ». ՔՊ-ականների հանրային վայրերում լինելուց խուսափելու պատճառով իրենց սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա 2 շաբաթներին ԱԺ-ում բուռն իրադարձություններ են սպասվում, վաղվանից մեկնարկում են...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի
«Փաստ» թերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանին մուծումներ կատարած 24 նվիրատուներից 7-ը անանուն են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փոխանակ մոդուլային կացարաններ ձեռք բերեն ՊՆ-ի համար, ձեռք են բերում ՆԳՆ-ի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 30 մլն դրամ է տրամադրել մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակում են «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու հայ ժողովրդի դեմ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակեցին «Կոլցո» գործողությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}