Երևան-Երասխ ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են
ունիսի 17-ին, ժամը 10:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «FAV» (վարորդ` Հովհաննես Գ., ծնված 1987 թ․) և «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ռադիկ Ա․, ծնված 1960 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարի թափքը (ցեմենտի պարկերով բեռնված) պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, իսկ «FAV» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա բաժանարար արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ցեմենտի պարկերը, հոսանքազրկել բեռնատարները և փակել գազի բալոնների փականները։