«Գոնե ժողովրդի մասին մտածեն, հաշվեհարդարներ են տեսնում»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց մի քաղաքացի փաստաթղթեր հանձնեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանին։ Նա նշեց, որ եթե քաղաքացին ուզում է անդամակցի, իրենք կկազմակերպեն։
«Հեղափոխության աջակիցներից եմ եղել, բայց այսօր փոշմանել եմ։ Գոնե ժողովրդի մասին մտածեն, հաշվեհարդարներ են տեսնում։ Մեղք է ժողովուրդը»,- ասաց տիկինը։
Նրա խոսքով, այսօր հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը շատ բարդ է, դժվար են ապրում. «Ինչքա՞ն կարող են բարի մարդիկ մեզ խղճան ու օգնեն։ Ի՞նչ է արել պարոն Ծառուկյանը, որ ժողովրդին օգնո՞ւմ է, սովածների մասին մտածո՞ւմ է։ Պարոն Ծառուկյանի նման մարդու հետ կարելի՞ է այդ ձև վերաբերվել»։
Նշեց, որ միայնակ հաշմանդամ է, դժվարությամբ է հասել այստեղ, ընդգծեց՝ որևէ մեկն իրեն չի հորդորել, որ գա այստեղ։
Կնոջ խոսքով, Գ. Ծառուկյանն իրեն չի օգնել, ինքն ուղղակի եկել է դատարանի դիմաց իր սրտի ցավը հայտնելու։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայում շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննությունը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբյան. Եվրոպացի մեր գործընկերները ուշի-ուշով հետևում են ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական գործընթացներին
- Երրորդ օրն է դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը
- Մեկը թող ասի,որ Ծառուկյանը գումար է տվել. Գագիկ Ծառուկյան
- «Միասնական Ռուսաստան» կուսակցությունն անհանգստությունն է հայտնել ԲՀԿ-ի շուրջ ծագած կոնֆլիկտի մասով
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված 112 անձի հետ
- Ոստիկանություն. ԱԺ մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր