Ո՞ւմ է հակացուցված արևայրուքը
Բժիշկները նախազգուշացրել են, որ մարդկանց որոշակի խմբերի համար անթույլատրելի է արևայրուք ստանալը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Բժշկական գիտությունների թեկնածու Յուլյա Գալիմովան նշել է, որ այրևայրուքը հակացուցված է ֆոտոդերմատոզ և ֆոտոդերմատիտ ունեցող անձանց։ Նման խնդիր ունեցող մարդկանց մոտ արևը ավելի է նպաստում բշտիկների ավելացմանն ու քորին։
Ըստ բժշկի, արևայրուքը հակացուցված է նաև հակաբիոտիկներ օգտագործող անձանց։ Մասնագետը պարզաբանել է՝ հակաբորբոքայիններ օգտագործելու դեպքում մարդու մաշկը չորանում է, և այրևայրուքից մաշկի պաշտպանիչ շերտը կարող է շատ լուրջ վնասվել։
Յուլյա Գալիմովան ասել է նաև, որ կան ռիսկային խմբեր, որոնց մոտ արևայրուքը կարող է առաջացնել մաշկային քաղցկեղ։
Իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկն էլ հստակեցրել է՝ որպես կանոն, ռիսկային խմբում ընդգրկված են շատ բաց մաշկ ունեցող և մեծ թվով սև խալեր ունեցող մարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան