Կարևոր արձանագրում Եվրանեսթ ԽՎ-ում․ Գայանե Աբրահամյան
ՀՀ ԱԺ Իմ քայլի պատգամավոր, «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հայտում է, որ բարդ ու լարված բանակցությունների արդյունքում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն հավասարակշռված հայտարարություն է ընդունել։
«Կարևոր և հիմնարար այս փաստաթղթի առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է ինքնորոշման իրավունքը։
Նման ձևաչափում սա աննախադեպ հանձնառություն է՝ հաշվի առնելով, որ այն ստանձնել են ոչ միայն եվրոպական, այլևԱրևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը:
Նշեմ, որ մեզ հաջողվել է բյուրոյի նիստին ներկայացված հայտարարության նախնական տեքստից դուրս բերել ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերին մեծապես վնասող ձևակերպումները, այլև կանխել ադրբեջանական պատվիրակության՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ներառելու փորձերը:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն (բյուրոյի անդամ են ԱԼԳ երկրների
պատվիրակությունների ղեկավարները եւ Եվրախորհրդարանի խմբակցություններից ներկայացուցիչներ) պաշտոնական հայտարարությունը տարածվել է հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ։
Շեշտեմ, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում Հայաստանի դերի ամրապնդման համար»,-գրել է Գայանե Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը