Լուկաշենկո. Իշխանությունները խափանել են երկիրը «Մայդանի» բերելու պլանը
«Բելառուսի իշխանությունները խափանել են երկրի ապակայունացման լայնածավալ ծրագիրը, որին մասնակցում էին արտաքին ուժերը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բանկային համակարգի աշխատանքներին առնչվող հանդիպման ժամանակ:
«Մենք հասցրեցինք որոշակի առաջանցիկ քայլեր կատարել և խաթարել Բելառուսի ապակայունացման լայնածավալ ծրագիրը, որի նպատակն էր երկիրը տանել որոշակի Մայդանի: Պատռված են ոչ միայն այստեղ գտնվող տիկնիկների դիմակները, այլև Բելառուսից դուրս նստած տիկնիկներինը»,- ասաց Լուկաշենկոն, որի խոսքերը ցիտել է «ԲելՏա»-ն:
Բելառուսի նախագահի խոսքով, այսօր ինչպես արևմուտքից, այնպես էլ արևելքից քաղաքական բոլոր բևեռների ուշադրությունը կենտրոնացած է Բելառուսի վրա: «Դիտարկելով անցած օրերի իրավիճակը, ես նկատում եմ, որ ակտիվացել են որոշակի ուժեր, որոնք սկսում են արագացնել և լարել իրավիճակը երկրում: Մենք դրան վաղուց էինք հետևում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նախազգուշացրել է, որ թույլ չի տա իրավիճակի խաթարում: «Ես ուզում եմ, որ դուք բոլորդ հասկանաք, որ ես ոչ մի դեպքում, և որպես Սահմանադրությամբ նախագահի գործառույթ իրականացնող և որպես մի մարդ, ով իր ամբողջ կյանքը դրել է այս անկախ ինքնիշխան պետության ստեղծման գործում, թույլ չեմ տա որևէ մեկին կոտրել այս երկիրը: Ես ուզում եմ, որ դուք և մյուսները հասկանաք, որ ինձ համար չկա ավելի մեծ արժեք, քան ինքնիշխան և անկախ Բելառուսը: Ես կգնամ այս երկիրի պահպանմանը, անկախ նրանից, թե այն ինձ ինչ կարժենա»,- շեշտել է Լուկաշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը