Հնդկաստանը մտադիր է Ռուսաստանից գնել ավելի քան 20 MiG-29 կործանիչ
Հնդկական օդուժը պլանավորում է Ռուսաստանից գնել 21 գերձայնային MiG-29 կործանիչ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է «The Economic Times»-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:
«Հնդկական ռազմաօդային ուժերը մտադիր են ձեռք բերել 21 ռուսական МиГ-29 թեթև կործանիչ, ներառյալ երկու ուսումնամարզական, փոխարինելու MiG-21 կործանիչներին, որոնք առաջիկա հինգ տարում ամբողջովին դուրս կհանվեն ծառայությունից: ՄիԳ-29-երի ձեռքբերումն անհրաժեշտ է երկրի ռազմական ավիացիայի մարտական հնարավորություններն ուժեղացնելու համար»,- ասել է աղբյուրը:
Ըստ թերթի աղբյուրների, Հնդկաստանի կառավարությունը պատրաստ է դիտարկել օդուժի այս առաջարկը: MiG-29-երի առաքումները կարող են սկսվել Ռուսաստանի հետ համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը նախատեսում են նաև Su-30MKI բազմաֆունկցիոնալ մարտական կործանչների արտադրություն սկսել «Hindustan Aeronautics Ltd» ձեռնարկություններում, որը Նասիկ քաղաքի գործարանում ռուսական լիցենզիայով արտադրում է այս տեսակ ինքնաթիռներ:
Նոր պայմանագիրը թույլ կտա 2021 թվականից հետո ընկերությանը շարունակել Su-30MKI գծի արտադրությունը, որով նախատեսվում էր հնդկական օդուժի համար այս տիպի 272 ռմբակոծիչներ արտադրել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը