Չեխիայում հայտնաբերվել է COVID-19-ով վարակի 118 նոր դեպք
Օրվա ընթացքում Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների քանակը աճել է 118-ով, ինչն ապրիլի 21-ից ի վեր աճի ամենաբարձր ցուցանիշն է: Առողջապահության նախարարության մամուլի ծառայության կողմից ուրբաթ օրը տարածած հաղորդագրությունը հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հինգշաբթի օրը կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 118-ով: Վարակի արձանագրման նման բարձր դեպք վերջին անգամ գրանցվել է ապրիլի 21-ին: Վերջին օրերին հիվանդների ամենօրյա աճը կազմում էր մոտ 50 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 1-ից հետո Չեխիայում վարակվածների ընդհանուր թիվը 10.280 է, որոնցից 7440-ը ապաքինվել են, 334-ը` մահացել: Այժմ բուժվում է 2506 մարդ, նրանց մեծ մասը տանն են ստանում բուժօգնություն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը