Պորտլենդում ցուցարարները հանել են Ջորջ Վաշինգտոնի արձանը
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցները հանել են նախագահ Ջորջ Վաշինգտոնի արձանը: Ցույցերը մաս են կազմել ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով սկսված բողոքի ալիքի:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշվում է, որ 20 հոգի մոտեցել են արձանին, գլխին գցել ԱՄՆ դրոշն ու այրել այն: Երբ մարդիկ շատացել են, չարագործներն արձանը տապալել են գետնին և վրան գրառում արել «1619»` այդ տարի այն ժամանակ դեռ անգլիական գաղութ են եկել առաջին ստրուկները:
Ոստիկանությունը կատարվածի առնչությամբ քննություն է սկսել: