Պուտինը հայտնել է Ռուսաստանի տնտեսության վերականգնման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է երկրի տնտեսության վերականգնման մեկնարկի մասին:
«Տնտեսությունը վերականգնվում է և աստիճանաբար դուրս գալիս սահմանափակումների ռեժիմից»,- Վլադիմիր Պուտինի խոսքերը հրապարակում է «Գազետա ռու»-ն:
ՌԴ նախագահը նշել է, որ այս պահին հատկապես կարևոր են եղել աջակցության միջոցառումները:
«Մենք համարժեք պատասխան ենք տվել համաճարակի սպառնալիքին»,- ասել է Պուտինը:
Նա շեշտել է, որ համաճարակի ժամանակ հնարավոր է եղել կանխել ապրանքների գների կտրուկ թռիչքները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ