Վերա Բրեժնևան Թուրքիայում «դարձել» է Ուկրաինայի առաջին տիկինը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում սխալմամբ դարձել է դերասանուհի և երգչուհի Վերա Բրեժնևայի ամուսինը։
news.ru-ն գրում է, որ նրանց համատեղ լուսանկարը հայտնվել է թուրքական հայտնի Hurriyet թերթի առաջին էջում, որը պատմում է Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին։
Հոդվածը, թե ինչպես է անցնում Ելենա Զելենսկայան բուժումը, ուղեկցվում է «Լավագույն ութ ժամադրությունները» ֆիլմի պոստերով, որտեղ Զելենսկին և Բրեժնևան խաղում են ընտանեկան զույգ։
Իմանալով թույլ տված վրիպման մասին՝ Hurriyet-ը փոխել է լուսանկարն ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ տպագիր տարբերակում։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկու կինը հոսպիտալացվել է Կիևի հիվանդանոցներից մեկում
- Վլադիմիր Զելենսկու կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան