«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այսօր ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ընդունել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեսպանի հետ քննարկվել են պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակներում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը