«Օրենքի նախագիծը կինոոլորտը կախվածության մեջ է դնում պետական մարմիններից և քաղաքականությունից»
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի այն նախագծի հղումը, որը ՀՀ ԱԺ հինգ պատգամավորներ դրել են շրջանառության: Նախագծի հեղինականերն են պատգամավորներ Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը, Արման Եղոյանը։
Կինեմատոգրաֆիստների միությունը հայտնում է. «Ձեզ թյուրիմացության մեջ չգցելու համար, նորից ուզում ենք նշել, որ այս նախագիծը, որևէ առնչություն չունի այն նախագծի հետ, որի վրա շուրջ երկու տարի աշխատել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Եվրոպական միության աջակցությամբ՝ «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամի», հայաստանյան «ԼեգալԼաբ» և «Տեր-Տաճատյան» իրավաբանական ընկերությունների թիմերը, միջազգային փորձագետներ, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի՝ CNC ներկայացուցիչը և այլն:
Նախագիծը, որը դրված է շրջանառության, ըստ էության անտեսել է այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարվել է այդ թիմերի կողմից՝ ոլորտի մանրակրկիտ ուսումնասիրություն, կարիքների գնահատում, ավելի քան 35 ֆոկուս-խմբային հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի գրեթե բոլոր կողմերի հետ՝ սկսած արտադրողներից մինչև կինոթատրոնների ներկայացուցիչներ և այլն:
Որոշ դրույթներ էլ, որոնք վերցված են մեր կողմից ներկայացրած նախագծից, հանված են ընդհանուր տրամաբանական շղթայից և չեն գործելու:
Այն, ըստ էության, մի փաստաթուղթ, որի հիման վրա պետությունը պետք է շարունակի կինոոլորտում անել այն, ինչ արել է մինչև այսօր, իսկ առաջարկվող մի քանի փոփոխություններն էլ վտանգելու են կինոոլորտի մի շատ ճյուղերի գործունեությունը՝ այդ թվում և կինոթատրոնների:
Այն նաև կինոոլորտը մեծ կախվածության մեջ է դնում պետական մարմիններից և քաղաքականությունից:
Առաջիկայում կնախաձեռնենք ավելի հանգամանալից քննարկում և կտրվեն ավելի հանգամանալից մեկնաբանություններ ու կարվեն ավելի մանրակրկիտ վերլուծություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
- Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կդրվի համընդհանուր քննարկման. փոխնախարար
- «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
- Հնարավոր է 2015-ին Հայաստանն ունենա կինոյի մասին օրենք
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը