Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի փորձերը չեն հաջողել
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան («Եվրոպական եռյակը») ուրբաթ օրը ՝ հունիսի 19-ին, հայտարարել են, որ չեն աջակցի Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ ջանքերին, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երեք երկրները դեմ են Վաշինգտոնի` Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերին, քանի որ դա բացասական հետևանքներ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համար:
«Մենք չենք պաշտպանի այնպիսի որոշում, որը չի կարող համատեղելի լինել իրանական միջուկային ծրագրի համար գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) պահպանման մեր ներկայիս ջանքերի հետ»,- Բեռլինում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել են երկրները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի մայրաքաղաքում բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի և եվրոպական եռյակում նրա գործընկերների`Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Հեյկո Մաասի և Ժան-Իվ Լե Դրիանի միջև: Նախարարների հանդիպման նպատակն էր գտնել դիվանագիտական լուծում՝ Իրանի շուրջ լարվածությունը նվազեցնելու, ինչպես նաև միջուկային ծրագրում JCPOA- ի պահպանման համար:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը կոչ է անում Իրանի դեմ «պարալիզացնող պատժամիջոցներ սահմանել»
- Իրանի ՆԳ նախարարն ու ևս 11 գործիչներ հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում