«Հանրապետության հրապարակում ծվարած վիրուսը ոնց գուշակենք, ո՞վ ա»
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հանրապետության հրապարակում ծվարած վիրուսը ( 50 մ ճշգրտությունը նկատի ունենալով) ոնց գուշակենք, ո՞վ ա
ՀԳ. Բացիլներին խնդրում եմ լռել, ԱԱԾ-ի պատասխանը ցանկալի է...»։
Հունիսի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել էր քարտեզ՝ գրելով. «Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ»։ Ըստ այդ քարտեզի, վարկակիրներ են երևում Քանաքեռի գերեզմանատանը, Թոխմախի լճում, Բուսաբանական այգում և այլ անհավանական վայրերում։