«Մեկ Հայաստանը» չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր որևէ քաղաքական ուժի հետ. Ղազինյան
Սիրելի ընկերներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձևավորում և ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու և այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։
Լրատվամիջոցներին խնդրում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։
Առողջ եղեք և գնում ենք առաջ . . .»,- գրել է նա։