ԱԱՏՄ-ն կրկնախախտումներ է արձանագրել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Նախորդիվ ևս Էրեբունի վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր անցկացրել էր։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։
Դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։
Էրեբունի վարչական շրջանում արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առևտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը․ այդպիսիք գրանցվել են սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ պարետի որոշմամբ տարբեր ոլորտների համար սահմանված են անվտանգության առանձին կանոններ՝ դիմակի կրման, ախտահանման, ջերմաչափմանև այլնի մասով։ Առևտրի, սպասարկման, գրասենյակային տարածքներում, ստոմատոլոգիական, գեղեցկության կենտրոններում և այլ ոլորտներում դրանց պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր 24 ժամով կասեցվել է սննդի շղթայում գործող յոթ տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն.ՍԱՏՄ
- ՍԱՏՄ-ի թիրախում Աջափնյակ վարչական շրջանն է
- 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը.ՍԱՏՄ
- Շրջայցերի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել շուրջ 10 կազմակերպությունում.ՍԱՏՄ
- ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը
- ՍԱՏՄ շրջայց
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան