Վրաստանը օգոստոսին կփորձի բացել Ռուսաստանի հետ սահմանը
Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման համար Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ մինչև օգոստոս Ռուսաստանում կբարելավվի համաճարակաբանական իրավիճակը, ինչը հնարավորություն կտա բացել ցամաքային սահմանը «Կազբեգի - Վերին Լարս» անցակետում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք բանակցում ենք ռուսական կողմի հետ: Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից: Լավ կլիներ, որ մենք կարողանայինք Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին»,- ասել է նա։
«Կազբեգի-Վերին Լարս»-ը վրաց-ռուսական սահմանի միակ ակտիվ անցակետն է: Այն փակվել է մարտի 16-ից ՝ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերի աղբյուրը հայտնի է
- Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7790 նոր դեպք