Քաղաքական 17:36 20/06/2020 Հայաստան

Փախստականների համաշխարհային օրվան նվիրված համաժողով՝ ՄԱԿ ներկայացուցիչների ու ադրբեջանահայ փախստականների մասնակցությամբ

Այսօր՝ հունիսի 20-ին նշվող Փախստականների համաշխարհային օրը, տեղի ունեցավ  «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողով։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, որը, ողջունելով մասնակիցներին, ասաց, «Հայ փախստականների հարթակ» ստեղելու նախաձեռնության մասին, որը միտված կլինի խնդիրների վերհանմանն ու նաև ապագային։

Տեսաուղերձներ էին հղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին։ Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ պաշտոնյաներ, Ադրբեջանից հայ փախստականներ, որոնք լիարժեք համաձայն են «Հայ փախստականների հարթակի» ստեղծմանը։

ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփն իր խոսքում նշեց, որ ամեն րոպե մարդիկ փախչում են հետապնդումներից, ահաբեկչությունից, պատերազմներից։

«Տարեկան 80 մլն մարդ աշխարհում՝ ստիպված է եղել դառնալ փախստական։ Փախստականների մասին խոսելիս՝ Հայաստանը բացառություն չէ։ ՄԱԿ-ի գրասենյակը 92թ․-ից է ներկա Հայաստանում, առաջին հերթին հարյուր հազարավոր փախստականների ներհոսքի հարցը կարգավորելու նպատակով, որոնք մասամբ նաև փախչում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Փախստականների միջազգային օրվա առումով մենք հանձնառություն ենք ստանձնում՝ ամենն անելու իր կարողությունների ներքո, մարտահրավերները, հակամարտությունները ավարտին հասցնելու համար»,-ասաց Շոմբի Շարփը։

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արտակ Ապիտոնյանն խոսեց Ադրբեջանից բռնագաղթված մոտ կես միլիոն հայ փախստականների մասին։ Փոխնախարարը  նշեց,  որ Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները ժամանակ ու հնարավորություն են ունեցել վաճառելու կամ փոխանակելու իրենց ունեցվածքը, բացի այդ Հայաստանի կառավարությունը 110մլն ամերիկյան դոլարի չափով փոխհատուցել է նրանց կրած վնասները։ Մինչդեռ Սումգայիթի ջարդերից, դաշտային Ղարաբաղի և Գետաշենի տարածքներում պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանից գաղթած հայերն այդ հնարավորությունները չեն ունեցել, մեծ մասամբ թողել են իրենց ունեցվածքը և մինչև օրս որևէ փոխհատուցում չեն ստացել։

«Ցայսօր մտահոգիչ է մնում Արցախում մոտ 30 հազար փախստականների ու ներքին տեղահանվածների անտեսվածության հարցը, որոնք զրկված են արտաքին օգնությունից ու միջազգային աջակցությունից, ինչը տարօրինակ է հատկապես ՄԱԿ-ի, մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի պարագայում, որն իր մանդատով լիազորված է՝ առանց քաղաքական լուծումների սպասելու, օժանդակություն ցուցաբերել փախստականներին։ Սա այն խնդիրն է, որ կազմակերպությունը պետք է իրականացնի իր մարդասիրական մանդատը՝ տեղիք չտալով այս խնդրի առաջացման համար պատասխանատու պետության կողմից ճնշումներին»,-ասաց Արտակ Ապիտոնյանը։

Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա Կարին Օստն իր խոսքում նշեց,  որ հայերը լավ գիտեն, որ փախստականներն իրենց հետ բերում են նաև գիտելիքների, հմտությունների մեծ բազմազանություն ու նպաստում են իրենց ընդունող երկրի զարգացմանը։

Աննա Կարին Օստը նշեց, որ Հայաստանը ցույց է տվել իր հանձնառությունը Ադրբեջանից փախստականների նկատմամբ՝ ընդգծելով 30 տարի անց նրանց բնակարանով ապահովելու կարևորությունը։

Համաժողովին մասնակցում էին մոտ տասնյակ փախստականներ Ադրբեջանից, որոնցից Ռիմա Աբրահամյանն իր խոսքում ասաց, որ իրենց կյանքը փրկելու համար Ադրբեջանը լքելու հետո Հայաստանում ստացան աջակցություն, պաշտպանություն և փախստականի կարգավիճակ։

«Մեր կյանքը փոխվեց, իհարկե, չի կարելի ասել, որ ամեն ինչ շատ լավ էր, կամ շատ վատ էր։ Որոշները հասկանալով էին վերաբերվում մեզ, որոշների համար մենք անցանկալի էինք։ Այսօր կուզեմ ասել, որ 30 տարի անց մենք վերջապես բնակարան կունենանք ու արժանի կյանք»,-ասաց Ռիմա Աբրահամյանը։

Ադրբեջանահայերի ասամբլեայի ՀԿ նախագահ, Բաքվից փախստական Գրիգորի Այվազյանը ողջունեց Թևան Պողասյանի առաջարկը՝ ստեղծել «Հայ փախստականների հարթակ»։
«Արցախյան հարցն անհնար է լուծել խաղաղ ճանապարհով՝ առանց ադրբեջանահայության հիմնահարցի լուծման։ Կարծում եմ, նրանց հիմնախնդիրը բանակցային գործընթացում նույնպես  պետք է արծարծվի ու դրվի բանակցային սեղանին»,-ասաց Գրիգոր Այվազյան։

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը նշեց, որ կազմակերպությունն իր գործունեության ընթացքում կապ է հաստատել Ադրբեջանից բռնագաղթված մոտ 30 հազար ընտանիքների՝ մոտ 100 հազար մարդու հետ։

«Հայերի դեմ ծավալված էթնիկ զտումների արդյունքում առնվազն կես միլիոն հայեր  վտարվեցին իրենց տներից։ Նրանց պատճառված մարդկային կորուստներն իհարկե անդառնալի են, բարոյական վնասներն աննկարագրելի, իսկ նյութական կորուստները՝ առ այսօր փոխհատուցված չեն»,-ասաց Ասատրյանը։

Էլեոնորա Ասատրյանը նշեց, թե այսօր վերացական խոսակցություններ կան, թե Արցախյան հակամարտության խաղաղ  կարգավորումից հետո հայերը կկարողանան վերադառնալ Բաքու, Սումգայիթ, Գանձակ և այլն։

«Մեր հարցումները ցույց են տվել, որ մինչև 1988թ-ը ԼՂԻՄ-ի և Հյուսիսային Արցախից բռնագաղթվածները հրաժարվում են վերադառնալ էթնիկ ադրբեջանական իշխանությունների  քաղաքական և վարչական վերահսկողության տակ գտնվող իրենց նախկին բնակավայրեր՝ իրենց կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Սակայն նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց քաղաքացիության նախկին պետության տարածք, որտեղ նրանց կյանքի իրավունքը երաշխավորված կլինի։ Այս պահին և առաջիկայում այդպիսի երաշխիքներ նրանց կարող են տալ Արցախի Հանրապետության իշխանությունները։ Ուստի այս կոնֆերանսի մասնակից միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ՀՀ պաշտոնյաներին, ՀԿ-ներին՝ մշակել ու գործնականում կյանքի կոչել մեխանիզմները, որոնց շնորհիվ կամրագրվի ադրբեջանահայ փախստականների վերադառնալու և բնակություն հաստատելու հնարավորությունը»,-ասաց Էլեոնորա Ասատրյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}