EuFoA.Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը համանախագահների ջանքերին
«Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց 2009 թ. հիմնական սկզբունքներին՝ նպատակ ունենալով հասնել լուծման՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, խրախուսում է բոլոր կողմերին գնալ երկխոսության և ձեռնպահ մնալ լարվածություն առաջացնող հռետորաբանությունից, ինչը հետագայում կվտանգի կարգավորման ցանկացած հեռանկար»,- այս մասին նշված է «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ի (EuFoA) հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության, ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Եվրախորհրդարանը հաստատել է իր առաջարկները՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, որը նախատեսված է անցկացնել 2021 թ.։ Սա առիթ է Խորհրդարանի համար հաստատելու իր դիրքորոշումը Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ: Այն նաև հնարավորություն է, որ Խորհրդարանը ընդհանուր առմամբ արտահայտի իր տեսակետը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
«Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հիշատակումը և զեկույցը կարող են մի շարք ապատեղեկատվական արշավների և տեքստի իրական բովանդակության սխալ ներկայացման հիմք հանդիսանալ։
Վերևում ներկայացված է զեկույցից մի հատված, որը հստակեցնում է Եվրախորհրդարանի դիրքորոշումը:
Այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու ջանքերին և նրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին, ինչը ենթադրում է փոխզիջում՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:
Հայաստանի եվրոպացի բարեկամները (EuFoA), որը հետևողական է Բրյուսելից ստացվող զեկույցներին, հաստատում է, որ սա հենց այն դրույթն է, որը պետք է հաշվի առնել, երբ փորձում ենք վերլուծել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Եվրախորհրդարանի դիրքորոշումը: Ոմանք կփորձեն պնդել, որ ԱլԳ գործընկերների՝ տարածքային ամբողջականությանը աջակցող այլ, ավելի ընդհանրացված հղումներ ուրիշ բան են հուշում: EuFoA- ն նշում է, որ հարկ է նկատել՝ այդ հիշատակումներն, այնուամենայնիվ, օգտագործվում են այն ժամանակ, երբ ուշադրությունը հրավիրվում է Ուկրաինայում առկա հակամարտության և Վրաստանում Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի օկուպացման հարցերին։ Իրականում, երկու դեպքում էլ արվում են ուղիղ հղումներ Ռուսաստանի գործողություններին, որոնք միտված են պարզաբանելու տիրող իրավիճակը։
Հատկանշական է նաև, որ 2009 թվականի հիմնական սկզբունքներին սատարող տեքստը հիմնված է գնահատականների վրա, որոնք առաջարկվել են Խորհրդարանում գործող մի շարք քաղաքական խմբերի կողմից, ինչն ընդգծում է Եվրախորհրդարանում վերը նշված դիրքորոշման նկատմամբ մեծ աջակցությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին
- ԱԳ նախարարը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան