ՊՆ. 75 սպա ու զինվոր գնդապետ Հակոբյանի գլխավորությամբ անցան Կարմիր հրապարակով
ՊՆ մամուլի խխոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ, նախարար Տոնոյանը գոհ է մնացել Կարմիր հրապարակում հայ զինվորների քայլքից։
Նա գրել է.
«75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատշաճ մակարդակով»։