Վստրեչի Ապերի փաստաբաններ. Իրավական վակխանալիան հավերժ տևել չի կարող
Այսօր քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որը մի քանի կայքեր կապել են Արամ Վարդանյանի հետ։
Դրան ի պատասխան հայտարարությամբ են հանդես եկել Ա. Վարդանյանի՝ առավել հայտնի որպես Վստրեչի Ապերի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որում ասված է.
«Նշենք, որ, ըստ տարածված հաղորդագրության, նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Մենք, որպես Արամ Վարդանյանի պաշտպաններ, չենք կարող հայտնել, թե նշված հաղորդագրությունը ում է վերաբերվում, քանի որ Արամ Վարդանյանին նման մեղադրանք չի առաջադրվել, նման որոշում չի տրամադրվել։
Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին, ապա հարկ է նշել, որ դրանք իրականացվում են բոլոր բարոյական և իրավական սահմանների անցմամբ։
Հիշենք, որ նույն «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմամբ (կարծում եմ հարկ չկա հիշեցնել, թե ովքեր են դրա տերերը) Արամ Վարդանյանի անունը կապվում էր քաղաքական գործընթացների հետ։
Չնայած այն հանգամանքին, որ այդ տեղեկությունները շինծու էին և այդ մասին հայտարարեց Արամ Վարդանյանը, այդուհանդերձ նրա նկատմամբ քրեական հետապնդման ընթացքում զարգացումները ուղիղ կապ ունեն քաղաքական գործընթացների հետ։
Հարկ է ուղղակի հետևել նրա տան վրա հարձակումների, խուզարկությունների, մեղադրանքների ժամանակագրությանը։ Ինչ վերաբերում է արհեստական հետապնդումների ընթացքում նրան առաջադրված, գուցե առաջադրվելիք մեղադրանքներին, ապա դրանք բոլորը հերքվել, հերքվում են ու հերքվելու են ապագայում։ Իրավական վակխանալիան հավերժ տևել չի կարող»։
Հարակից հրապարակումներ`
- Սուտ տեղեկություններ հաղորդելով՝ հայրություն է ճանաչել ու ազատվել պատասխանատվությունից
- Փաստաբանը տեսանյութեր է հրապարակել Վստրեչի Ապերի ու նրա բարեկամների տներում ոստիկանների գործողություններից
- «Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել
- «Հրապարակ». Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից հրաժարվել է
- Վստրեչի Ապերի մորը քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ