Հրդեհ էր բռնկվել «Դվին» հյուրանոցի պատշգամբներից մեկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին, ժամը 23։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցի վերջին հարկից կրակ է նկատվում։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ «Դվին» հյուրանոցի 14-րդ հարկի պատշգամբում այրվում է հրավառության համար նախատեսված 2 ստվարաթղթե տակդիր (մոտ 1 քմ հատվածում)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։57-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը