9 տարի ամուսնության մեջ գտնվող հնդիկ կինը ճանաչվել է տղամարդ
Հնդկաստանի 30-ամյա մի բնակչի, որը չի կարողացել հղիանալ, բժիշկները ճանաչել են որպես տղամարդ: «Գազետա ռու»-ի փոխանցման, այդ մասին գրում PTI գործակալությունը:
Կալկաթայի մի բնակիչ, որը ուներ կնոջ կենսաբանական բնութագրերը և 9 տարի ամուսնացած էր, չէր կարողանում հղիանալ, նա նաև որովայնի ցավեր ուներ: Կինը օգնության համար դիմել է բժիշկներին, և նրանք պարզել են, որ նրա մոտ չի զարգացել ձվարանները:
Բացի այդ, ստուգման ընթացքում պարզվել է, որ նա ունի արական սեռական քրոմոսոմներ` XY: Նրան ախտորոշվել է նաև ձվարանների քաղցկեղ:
«Նրա ձայնը, զարգացած կրծքերը, արտաքին սեռական օրգանները. Այս ամենը վկայում էին, որ նա կին է»,- պատմել է ուռուցքաբան Անուպամ Դուտտան:
Նա նշել է, որ սա շատ հազվադեպ դեպք է: Պարզվել է, որ Հնդկաստանի բնակչի մայրական կողմից երկու հարազատները նույնպես տառապել են նման վիճակից: Ներկայում կինը անցնում է քիմիաթերապիա, նրա վիճակը կայուն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը