Կասկադի հարևանությամբ գործող պանդոկում հրդեհ է բռնկվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած գիշեր՝ ժամը 03:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանից ծուխ է նկատվում։
Աի նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանի 1-ին հարկի սրահում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։57-ին։ Այրվել են սրահի գույքը, և ջերմահարվել երկու օդորակիչ, մեկ համակարգիչ, լոգարանի առաստաղը և մալուխներ։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր