Ճապոնիայում ոստիկանությունը պարգևատրել է կատվին
Ճապոնիայի Տոյամա քաղաքի ոստիկանությունը պարգևատրել է կատվին տարեց տղամարդուն փրկելու գործում օգնելու համար։ Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, տղամարդն ընկել էր ջրանցքը։
Կոկո անունով կատուն հայտնաբերել է տղամարդուն և սկսել է իրեն տարօրինակ պահել, ինչը նկատել է իր տիրոջ 77-ամյա հարևանը։ Կինը որոշել է ստուգել, թե ինչն է պատճառը և տեսել է ջրանցքն ընկած տղամարդուն։
Փրկարարների և կատվի տիրոջ ջանքերով տղամարդուն հանել են ջրանցքից։
Ոստիկանության քաղաքային վարչությունը կամավորների գործողությունները գովասանքի է արժանացրել, իսկ կատուն պարգևատրվել է հյուրասիրությամբ։