Լոռիում անհայտ կորած ազատամարտիկ ունեցող 16 ընտանիք է ապրում
Հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր:
Այդ առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Նրանք նաև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
Արցախյան հակամարտության հրադադարից 26 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց հարազատներին։
Արցախյան պատերազմի հետևանքով 950 մարդ անհայտ կորած է համարվում. մոտ 400-ն ազատամարտիկներ և զինծառայողներ են, իսկ 550-ը` Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ: Լոռու մարզում, ցավոք, նույնպես ունենք, այդ սարսափելի վիշտը յուրաքանչյուր տարի վերապրող 16 ընտանքիներ:
Մարզպետարանից հայտնում են, որ Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին նաև դրամական աջակցություն է ցուցաբերվել:
Հարակից հրապարակումներ`
- Անհայտ կորածների միջազգային օրն է. Արցախում գրանցված է 773 անհայտ կորած
- Ստեփանակերտում անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված միջոցառում է կայացել
- Սասուն Միքայելյան. Ինձ չի թվում, որ արցախյան ազատամարտի անհայտ կորածներից մարդ կենդանի լինի
- Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ