Ղազախստանում արգելափակված է շուրջ 3,2 հազար կայք
2019-ին Ղազախստանում արմատական շարժումների դեմ պայքարի շրջանակներում շուրջ 3,2 հազար կայք ճանաչվել է անօրինական և արգելափակվել է: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, երկուշաբթի այդ մասին հայտնել է հանրապետության տեղեկատվության և հասարակական զարգացման նախարար Աիդա Բալաևան:
«2019 թվականին վերլուծվել են ավելի քան 5300 ինտերնետ ռեսուրսներ, որոնցից 3200-ը հայտարարվել են անօրինական: Բոլորը ժամանակին արգելափակվել են»,- ասել է Բալաևան բնակչության առաջ հաշվետվություն ներկայացնելու նպատակով անցկացված հանդիպման ընթացքում:
Նա նշել է, որ այս ոլորտում ամենակարևորն արմատական շարժումների դեմ բնակչության իմունիտետի ձևավորումն է և երկրում միջկրոնական հակամարտությունների կանխումը: