Մակրոնը կողմ է արտահայտվել սահմանադրության մեջ բնապահպանական պարտավորությունների ներառմանը
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սատարել է երկրի սահմանադրության մեջ նոր պարտավորություններ ներառելու գաղափարին՝ որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա այդ մասին հայտարարել է կլիմայի հարցերով Քաղաքացիական նախաձռնության մասնակիցների մոտ ելույթ ունենալիս:
«Ես համաձայն եմ Սահմանադրության առաջին հոդվածում կենսաբազմազանության պահպանման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի պարտավորություններ ներառելու առաջարկությունների հետ», - ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա կարծում է, որ հարցը պետք է քննարկեն խորհրդարանի երկու պալատները, այնուհետև այն պետք է դրվի հանրաքվեի: