Ստորջրյա որոնողական աշխատանքները վերսկսվել են
Հունիսի 29-ին, ժամը 09։30-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Նախարարությունից հայտնում են, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։
Երեք օր տևած որոնողական աշխատանքները դեռ արդյունք չեն տվել։ Երեկ ջրասուզակը կատարել է ստորջրյա որոնողական աշխատանքներ, ինչը դադարեցվել է մթության պատճառով. քաղաքացին չի հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
- Սևանում ձկնորսի որոնողական աշխատանքները վերսկսվել են