Ռուսաստանը հայտնում է Սիրիայում նավթամթերքի թալանի մասին
Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում իրավիճակը դեռ լարված է, այնտեղ գտնվող արտաքին ուժերը զբաղված են նավթամթերքի թալանով: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Սիրիայում իրավիճակը լարված է մնում, հատկապես ծանր իրավիճակ է Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում, Իդլիբում և Զաևֆրատում, որտեղ մինչ օրս կառավարում և տարբեր գործողություններ են անում ահաբեկիչները»,- Բրյուսելում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ կայացած խորհրդաժողովում ասել է Վերշինինը:
Նա նշել է, որ այդ տարածքներում առկա են զգալի թվով ներքին տեղահանվածների մարդաշատ ճամբարներ, ուր կայուն մուտքի հնարավորություն գործնականում չկա՝ նաև «Իսլամական պետություն» կազմակերպությանը հակադրվող կոալիցիայի անօրինական ներկայության պատճառով:
«Ափսոսանք է առաջացնում նաև այն փաստը, որ այս ճամբարները, որոնք ստեղծվել են ավելի քան հինգ տարի առաջ, դեռ չեն ցրվել, մինչդեռ այդ տարածքները վերահսկող երկրներն ու ուժերը լուծում են իրենց խնդիրները՝ ներառյալ սիրիական նավթամթերքի թալանը, որոնք իրավամբ պատկանում են բոլոր սիրիացիներին»,- շեշտել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ