Թրամփը հեռախոսազրույցներում Մերկելին անվանել է «դատարկամիտ», իսկ Մեյին՝ «հիմար»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի հեռախոսազրույցների ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անվանել է «դատարկամիտ», իսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյին`«հիմար», փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «CNN»-ին։
Նշվում է, որ Մերկելին Թրամփը «դատարկամիտ» է անվանել՝ մեղադրելով նրան Ռուսաստանի ազդեցության տակ գտնելու մեջ, իսկ Մեյին «հիմար» է անվանել, քանի որ «Brexit»-ի հետ կապված հարցում նա անպիտան է եղել:
Ըստ հեռուստաալիքի, հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը պարբերաբար ծաղրել և նվաստացրել է արևմտյան երկրների այլ ղեկավարներին, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև Կանադայի և Ավստրալիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոյին և Սքոթ Մորիսոնին:
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, հեռախոսազրույցների ընթացքում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն այնպես են արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թեյիփ Էրդողանի մասին, ասես այդ ղեկավարները վտանգ են սպառնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կոչ է անում Ինտերպոլին՝ զբաղվել Թրամփի հարցով
- Թրամփը նշել է՝ ՌԴ-ն լիովին հաղթել էր Օբամայի վարչակազմին, որի համար վտարվեց G8-ից