ԱՄՆ-ը Huawei-ին ու ZTE-ին հայտարարել է ազգային անվտանգության սպառնալիք
ԱՄՆ կոմունիկացիայի դաշնային հանձնաժողովը չինական Huawei և ZTE հեռահաղորդակցական ընկերություններին հայտարարել է որպես երկրի ազգային անվտանգության սպառնալիք: Համապատասխան հայտարարությունը, Tass-ի փոխանցմամբ, հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Այսօրվա որոշմամբ և հիմնավորված ապացույցների հիման վրա, բյուրոն Huawei և ZTE ընկերություններին հայտարարում է սպառնալիք՝ ԱՄՆ-ի հաղորդակցման ցանցերի և մեր ապագայի 5G տեխնոլոգիայի մեջ ազգային անվտանգության համար», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկու ընկերությունները սերտ կապեր ունեն Չինաստանի Կոմունիստական կուսակցության և այդ երկրի ռազմական ապարատի հետ: Բացի այդ, նրանք պետք է համապատասխանեն Չինաստանի օրենսդրությանը, որը նրանցից պահանջում է համագործակցել հետախուզական ծառայությունների հետ:
Այս որոշմամբ արգելվում է գումարներ օգտագործել հանձնաժողովի հիմնադրամից ՝ Huawei և ZTE-ից, ինչպես նաև նրանց դուստր ձեռնարկություններից և մայր ընկերություններից սարքավորումներ և ծառայություններ գնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ