Հանուն հոր․Բրիտանիայում ծերանոցում մահացածների հարազատները դատարան են դիմում
Քեթի Գարդների հայրը մահացել է ծերանոցում՝ չհաստատված (այդ ժամանակ թեստավորման համակարգը դեռ լայնորեն չէր կիրառվում) COVID-19 ախտորոշմամբ:
Համաճարակը Բրիտանիայի տարեցների խնամքի համակարգը դրել էր փլուզման եզրին, ընդհանուր առմամբ մահերի մեկ երրորդը`ավելի քան 16 հազար մարդ, տեղի է ունեցել այս սոցիալական հաստատություններում:
Քեթի Գարդները, որը նաև բժիշկ է, ասում է. «Հայրիկիս մահանալուց հետո ես հասկացա, որ իսկապես ախտորոշման և բուժման վերաբերյալ որևէ կանոն գոյություն չուներ: Այլ պատճառով հիվանդանոց գտնած անձին առանց լրացուցիչ թեստեր իրականացնելու դուրս են գրել, որը, վերադառնալով ծերանոց, վարակել է այլ բնակիչների: Նրանք ոչ մի անվտանգ միջավայր չեն ստեղծել»:
Դատարան է ուղարկվել հայցը նրանց դեմ, որոնք համաճարակի ժամանակ որոշումներ էին կայացնում ծերանոցներում անվտանգության միջոցառումների վերաբերյալ, որին ի պատասպան ասվել է, որ նման դիմում ներկայացնելը չի բխում հանրային շահերից:
Euronews-ի լրագրողը հայտնում է, որ Քեթի Գարդների փաստաբանները, այնուամենայնիվ, մտադիր չեն կանգ առնել։ Նրանք ապացույցներ են հավաքում առկա տեղեկությունները լրացնելու համար և մտադիր են հասնել դատական որոշման, որը կհաստատի, թե ով է պատասխանատու հոր մահվան համար: