Մոսկվայում մայրը երեխային թողել է գրավատանը
Մոսկվայում մայրը վիճաբանությունից հետո երեխային թողել է գրավատանը: Երեխան եղել է վախեցած և շոկային վիճակում այն պատճառով, որ մայրն իրեն թողել է: Այս մասին հայտնում է «Lenta.Ru» - ն՝ հղում անելով «Говорит Москва» ռադիոկայանին, որը ներկայացրել է երեխային գտած ականատեսի խոսքերը։
Ըստ նրա, երեխան եղել է Վոլգոգրադի պողոտայի վրա գտնվող գրավատանը: «Տղան ասաց, որ մայրն իրեն մոռացել է: Նրանք վիճել են և մայրը հեռացել է»,- պատմել է տղամարդը:
Գրավատան աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն և տղային տեղափոխել են անչափահասների բաժին: «Տղան փոքր է, մտահոգված, չի հասկանում»,- ավելացրել է ականատեսը:
Ռադիոկայանը հարցում է ուղարկել նաև Մոսկվայի մանկական օմբուդսմենի ապարատին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին