Այստեղից ռուսներին ճանապարհ դնողները փաստացի այստեղ են կանչում թուրքական բանակը. Կիվիրյան
Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում անգլոսաքսոնյան գործակալների քարոզը որն է. երբ ռուսները այստեղից հանեն զորքը և հեռանան, ապա ամերիկացիները բերելու են զորք դնե՞ն ի պաշտպանություն հայերի։ Ամերիկան, որը երեկ որոշում կայացրեց մոտ 1/3 -ով կրճատել Գերմանիայում իր զինվորների թվաքանակը, բերելու է այստեղ բազա դն՞ի ու կանգնեցնի թուրքական նվաճողական ձգտումները։
Իսկ իրականությունն այն է, որ այս պահին այստեղից ռուսներին ճանապարհ դնողները փաստացի այստեղ են կանչում թուրքական բանակը, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ու ոչ մի կապ չունի՝ այդ գիծը տանողները դա անում են ուղղորդված, թե իրենց բնածին անգրագիտությունից ելնելով։ Պետք է կանգնեցնել այս վարակը, քանի այն ավելի չի տարածվել ու վարակել հասարակությունը...»։
Հիշեցնենք, որ ՌԴ սահմանադրական փոփոխությունների մասին «Հ1»-ը ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ նաև կարծիք էր հայտնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ինչը բացասական արձագանք էր ստացել ռուսական կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Մի խումբ սորոսականներ որոշում են հայ ազգի բախտը. Գուրգեն Եղիազարյան
- Նավալնիի հիմնադրամը որակվել է որպես «օտարերկրյա գործակալ»
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ