Ռուսական գյուղերից մեկում կայծակից այրվել է 1873 թվականին կառուցված եկեղեցի
Մեկ ժամվա ընթացքում Տոմսկի շրջանի Զորկալցևո գյուղում այրվել է 1873 թվականին կառուցվախ փայտե եկեղեցի, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Ականատեսների վկայությամբ կայծակը հարվածել է 19-րդ դարի եկեղեցուն: Ինչպես հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից, հրդեհը մարմանը ներգրավվել են 41 ծառայողի և 14 տեխնիկա:
«RT»-ն իր «Telegram» ալիքում նշել է, որ շենքը վերականգնվել էր 10 տարի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ