Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում է հրապարակվել «Զարգացում և հոգեբանություն» ամսագրում, իսկ այժմ այն կարելի է գտնել համալսարանի կայքում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հետազոտության հեղինակներն ընտրել են 21-25 տարեկան գրեթե հազար մարդկանց, որոնք հարցվել են փուլ առ փուլ։ Ինչպես պարզվել է, ալկոհոլը ամենից հաճախ չարաշահում են նրանք, ովքեր ամուսնացել են երիտասարդ տարիքում:
Նշվում է, որ եթե հասուն տարիքում ամուսնությունը նվազեցնում է ալկոհոլիզմի ռիսկը, ապա վաղ տարիքում նկատվում է հակառակ պատկերը, ամուսնությունից հետո երիտասարդներն ավելի հաճախ են դառնում ալկոհոլիկ։
Գիտնականների կարծիքով, վաղ տարիքում ամուսնացող մարդիկ միմյանց վրա վատ ազդեցություն են ունենում: Հավանաբար, սա ստեղծում է հոգեկան խնդիրներին նպաստող միջավայր և ստիպում օգտագործել հոգեմետ նյութեր՝ ներառյալ ալկոհոլ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ