ԶԼՄ-ները նշել են՝ որքան գումար է վճարել Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար
Գերմանիան վճարել է մոտ մեկ միլիարդ եվրո 10 տարվա ընթացքում` ԱՄՆ-ի բանակը երկրի ներսում տեղակայելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Der Spiegel-ին:
Հրապարակումը պնդում է, որ Գերմանիայի 100 միլիոն եվրոյի տարեկան ծախսերը թերագնահատված են և «իրական ծախսերի միայն մի մասն են»:
Ըստ Der Spiegel-ի, 10 տարում Գերմանիան ծախսել է 648,5 միլիոն եվրո շինարարության դրամաշնորհների համար, իսկ 333,9 միլիոն եվրո՝ պաշտպանության ծախսերի համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել ԳԴՀ-ում զինծառայողների թիվը կրճատել շուրջ 34,5 հազարից մինչև 25 հազար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ