Գաղտնալսել են ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին և հրապարակել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացնում է, որ իրեն սադրել են, ձայնագրել ու հրապարակել։ Նա խոստանում է՝ թեժ է լինելու։
«Սիրելի ընկերներ, իշխանությունն անցել է գործի:
Ասում էի չէ՞, որ հրահանգը կա...Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի: Սկզբում վիրավորում, հետո զանգում, սադրում ու ձայնագրում են...
Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի գաղտնալսել և հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:
Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք...
Մնացածը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու... Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը...»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ